Ռելոկացված բիզնեսի համար նախատեսված արտոնությունները

Ռելոկացված բիզնեսի համար նախատեսված արտոնությունները

2023 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2328-Լ որոշումը՝ նպատակ ունենալով աջակցել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից ստեղծված և ստեղծվող աշխատատեղերին:

2022 թվականի մարտ ամսին Կառավարությունն իրականացրեց նույնաբովանդակ աջակցության ծրագիր՝ 399-Լ Կառավարության որոշման շրջանակներում:

2328-Լ Կառավարության որոշման շահառու են առևտրային կազմակերպությունները (նաև օտարերկրյա) և անհատ ձեռնարկատերերը:

Որոշումից կօգտվեն ներքոնշյալ բոլոր պայմաններին բավարարող տնտեսվարողները.

✅26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 տնտեսական գործունեության դասակարգիչներով իրացման 90% և ավելի շրջանառություն ապահոված տնտեսվարողները.

✅ Այն տնտեսվարողները, որոնք ներգրավել են 10 և ավելի (այդ թվում` քաղիրավական պայմանագրով) աշխատակից, ովքեր 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել. 

Համադրման ելակետ է համարվելու 2022 թվականի մարտի 01-ի դրությամբ հաշվառված աշխատողների քանակը։

✅ Դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող հարկային պարտավորություններ, իսկ եկամտային հարկի գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված են:

Վերոնշյալ պայմաններին բավարարող տնտեսվարողները կստանան նոր ընդունված աշխատողների մասով վճարված եկամտային հարկի cashback 50%-ի չափով:

Աջակցությունը կգործի 2024 թվականի հունվար և դրան հաջորդող 11 ամիսների համար:


08 Հունվարի 2024, Երկուշաբթի | 1511

Վերջին հրապարակումները