Կառավարության կողմից ՏՏ ոլորտին աջակցելու որոշումը կարևոր է, նշանակալի, բայց բովանդակային փոփոխությունների կարիք կա. Սերգեյ Մուրադյան

Կառավարության կողմից ՏՏ ոլորտին աջակցելու որոշումը կարևոր է, նշանակալի, բայց բովանդակային փոփոխությունների կարիք կա. Սերգեյ Մուրադյան

2022 թվականի միջնամասից սկսած Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բախվեց երկու խնդրի՝ համաշխարհային ռեցեսիային և դրամի արժևորմանը արտարժույթի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Սթեփ Քընսալթինգ » խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը։

 

Մի շարք դիտարկումներից և քննարկումներից հետո, 2022 թվականի դեկտեմբերին Կառավարությունը որոշում կայացրեց աջակցել ՏՏ ոլորտին՝ պայմանական 10 միլիարդ դրամի չափով: Նրա խոսքով՝ Կառավարության որոշումը կարիք է զգում մի քանի բովանդակային փոփոխությունների։

 

«Նախ պետք է ՏՏ-ում այլ գործունեություն իրականացնող դասակարգչի տակ հանդես եկող տնտեսվարողները նույնպես հնարավորություն ունենան ստանալու աջակցություն:

 

Շատերը առանց կարևորություն տալու դասակարգչին (դասակարգչի ոչ ճիշտ նշումը որևէ կերպ չի ազդում վճարվող հարկերի վրա) նշել են հենց ՏՏ-ում այլ գործունեություն դասակարգիչը:

 

Շրջանառության հարկ վճարողներին, նույնպես, պետք է աջակցել և հետևաբար այս տնտեսվարողներին պետք է ընդգրկել կառավարության որոշման շրջանակներում։

 

Վերոգրյալները համատարած բնույթ ունեցող խնդիրներ են, իսկ մնացածը մեր կողմից ներկայացվել է կառավարությանը՝ գրավոր առաջարկությունների տեսքով»,-նշում է Սերգեյ Մուրադյանը:

 

Նա նաև նշում է, որ հարկային արտոնություններ բաշխելիս շատ կարևոր է դրանց թիրախայնությունը և որպեսզի դրանք բովանդակային ազդեցություն ունենան աջակցության կարիք ունեցող ոլորտի վրա:

 

«Կարիք եմ տեսնում  նաև ինստիտուցիոնալ վերահսկողություն սահմանել կառավարության որոշումների և Վարչապետի հանձնարարությունների նկատմամբ՝ ապահովելով դրանց արագ և արդյունավետ կատարումը»,-ասաց կազմակերպության ղեկավարը:


13 Մարտի 2023, Երկուշաբթի | 1412

Վերջին հրապարակումները