Մեր մասին

«Սթեփ Քընսալթինգ» ՍՊ ընկերությունը ունի ավելի քան 11 տարվա փորձ խորհրդատվական, իրավաբանական և հաշվապահական շուկայում: Մեր ընկերությունը մասնագիտացած է ՏՏ և հարակից ոլորտների ներկայացուցիչներին ծառայությունների մատուցման մեջ և ընտրվել է որպես հաշվապահական և/կամ խորհրդատվական ծառայություններ մատուցող ավելի քան 90 ՏՏ և հարակից միջազգային (ԱՄՆ, Կանադա, Իռլանդիա, Իտալիա, Ավստրալիա, Շվեդիա, Գերմանիա, Ռուսաստան, Լիբանան և այլն) և տեղական կազմակերպությունների (hardware, software, հեռահաղորդակցություն և այլն) կողմից:
Օրեցօր մենք ականատես ենք լինում մեր աշխարհագրության՝ մշտական և անընդատ ընդլայնմանը։


Հայաստանում ամենամեծ ՏՏ պորտֆոլիոն ունենալը մեզ տվեց անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մեր ՏՏ հաճախորդների կարիքները լավագույնս բավարարելու համար:

Մենք ունենք հաշվապահների/խորհրդատուների մի քանի խմբեր, որոնք քաջատեղյակ են ոլորտի առանձնահատկություններին:


Մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում հետևյալ ուղղություններով.

Սթեփ թիմը հեշտացնում է իր գործընկերների բիզնես գործընթացների իրականացումը և փորձում է կարգավորել բոլոր անհրաժեշտ ուղղությունները՝ հնարավորություն տալով նրանց կենտրոնանալ իրենց բիզնեսի հիմնական գործունեության վրա: Մեր ծառայությունները անհատականորեն հարմարեցված են յուրաքանչյուր հաճախորդի համար՝ իր կարիքները բավարարելու հարցում:


Մեր առավելությունները


Ծառայությունների լայն տեսականի
Մեր փորձառու թիմի անդամները իրականացնում են բիզնեսի բնականոն գործունեությունն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ ուղղությունները, որպեսզի մեր Գործընկերները կարողանան առավելապես զբաղվել իրենց հիմնական գործունեությամբ։ Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում մեր յուրաքանչյուր հաճախորդի համար:


Թիմի մասնագիտական աճը
Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր թիմի անդամների մասնագիտական աճին, մասնավորապես՝ պարբերաբար կազմակերպվում ենք սեմինարներ տարբեր թեմաների և օրենսդրական հարցերի շուրջ։


Փորձ
Step Consulting-ը շուկայում է ավելի քան 10-ը տարի: Այս տարիների ընթացքում թիմի անդամները մասնագիտացել են ՏՏ ընկերություններին սպասարկելու գործում, այդ իսկ պատճառով նրանք լավագույնս գիտեն, թե ինչ առաջարկել:


Հարկային լավագույն լուծումները
Մենք առաջինն ենք տեղեկացվում բոլոր օրենսդրական փոփոխություններին մասին, քանի որ մշտական համագործակցության մեջ ենք պետական մարմինների հետ և նպաստել ենք ՏՏ ընկերություններին պետական աջակցության ծրագրի ընդունմանը:


Հաջողություն հարկային ստուգումներում և փորձաքննություններում
Մենք հայտնի ենք բոլոր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում լավագույն արդյունքներ ապահովելով։ Մենք ձեր ուսերից հանում ենք հարկային ստուգումներին մասնակցելու բեռը՝ առանց ձեր անմիջական միջամտության գործընթացն ամբողջությամբ իրականացնելով։