Startup ընկերությունների համար նախատեսված հարկային արտոնությունները

22.12.2023 թվականին Ազգային ժողովի կողմից առաջին և երկրորդ ընթերցմամբ՝ արագացված կարգով, ընդունվեց ՀՕ-420-Ն իրավական ակտը, որով փոփոխություններ և լրացում կատարվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև փոփոխություններ և լրացում կատարվեց ՀՀ հարկային օրենսգրքում:
Ըստ էության, հավաստագրված տնտեսվարող սուբյեկտները՝ որպես հարկային գործակալ, վճարման ենթակա աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից կգանձեն և բյուջե կվճարեն 10% եկամտային հարկ (առանց հարկային արտոնության եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%):
Մինչ 2024 թվականի հունվարի 01-ը հավաստագրված տնտեսվարողներն ունեին արտոնություն նաև շահութահարկի գծով․ ՏՏ գործունեությունից փաստացի վճարման ենթակա շահութահարկը կազմում էր 0՝ չէր առաջանում հարկման օբյեկտ:
Սկսած 01.01.2024 թվականից կազմակերպությունների համար շահութահարկի դրույքաչափը կկազմի 18%, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ 23%:
Հիշատակման ենթակա է նաև այն փաստը, որ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ շահութահարկի (23%` համահարթ), վճարելու են նաև սոցիալական վճար և դրոշմանիշային վճար՝ կախված համախառն եկամտի մեծությունից:
12 Հունվարի 2024, ՈՒրբաթ |
937