Շահաբաժինների համատարած հարկումը՝ առանց վերադարձի հնարավորության, կարող է վնասներ հասցնել ՓՄԿ բիզնեսին և Հայաստանի ներդրումային միջավայրին. Սթեփ Քընսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյան

Շահաբաժինների համատարած հարկումը՝ առանց վերադարձի հնարավորության, կարող է վնասներ հասցնել ՓՄԿ բիզնեսին և Հայաստանի ներդրումային միջավայրին. Սթեփ Քընսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում մարտի 1-ին կայքում հրապարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի ուժը կորցրած պետք է ճանաչվի Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը, այսինքն օրենքի ընդունման դեպքում, բիզնեսի մասնակից/բաժնետեր հանդիսացող ֆիզիկական անձինք այլևս չեն կարող հետ վերադարձնել բաշխված շահույթից վճարված 5 տոկոս դրույքաչափով եկամտային հարկը (այդ նույն 5 տոկոսը հետ է վերադարձվում այն պայմանով, երբ բաժնետեր/մասնակից ֆիզիկական անձը այն ներդնում է կազմակերպության կանոնադրական կապիտալ):

 

Նախագծի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել Սթեփ Քընսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը։

 

«Մի քանի հարցեր են առաջանում.

Բնականաբար մեր բյուջեին անհրաժեշտ են լրացուցիչ եկամուտներ, բայց՝ այս փուլում, դրանք կարելի է գտնել ՓՄԿ-ից դուրս»:

 

Նրա խոսքով՝ նշյալ օրենքի փոփոխությունը որոշակի հակասություն ունի 2021-2026թթ. Կառավարության ծրագրի հետ, որի «Տնտեսություն» բաժնում  կառավարությունը նախատեսում է ներդրումային գրավչության բարձրացում, իսկ այս գործիքի առկայությունը մեծապես գրավիչ է թվում հենց ռելոկացված բիզնեսին:


06 Մարտի 2023, Երկուշաբթի | 659

Վերջին հրապարակումները