R&D արտոնություններ
Շտապեք դիմել R&D արտոնությունների համար, որոնք կարող են զգալիորեն բարելավել ձեր ընկերության ֆինանսական վիճակը։ 26 Նոյեմբերի 2025, Չորեքշաբթի |
Ուրախ ենք ձեր ուշադրությանը ներկայացնել IT Armenia հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը, որտեղ մենք հյուրընկալել ենք EPAM Armenia-ի ղեկավար Բենիամին Գյուրջյանին:
EPAM-ի գլոբալ թիմերը սպասարկում են հաճախորդներին ավելի քան 50+ երկրներում Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և Ավստրալիայում: EPAM-ը շուկայի առաջատարն է բազմաթիվ կատեգորիաներում համաշխարհային առաջատար անկախ հետազոտական գործակալությունների շարքում:
Քննարկումների ընթացքում Բենիամին Գյուրջյանը համեմատություն անցկացրեց Հայաստանի և Վրաստանի հարկային արտոնությունների և ՏՏ էկոհամակարգի միջև, ընդգծեց Հայաստանի համար անհրաժեշտ գործիքները տեխնոլոգիական երկիր դառնալու համար և անդրադարձավ բազմաթիվ այլ հետաքրքիր թեմաների, որոնք չպետք է բաց թողնել։