Սթեփ Քընսալթինգ

Հայտնում ենք, որ դրամի արժևորմանը զուգընթաց՝, Սթեփ Քընսալթինգը ՀՀ վարչապետին (ՀՀ Կառավարությանը) մոտ 90 կազմակերպությունների անունից ուղղել նամակ-առաջարկ, որի նպատակն էր cash-back-ի տեսքով բյուջեից ստանալ եկամտային հարկի փոխհատուցում՝ յուրաքանչյուր 5-րդ կամ յուրաքանչյուր 10-րդ աշխատողի միջին աշխատավարձի չափով (կից ներկայացվում է)։
Մեր նախաձեռնությանը միացել են ավելի քան 80 ընկերություններ՝ ոլորտի խոշոր, միջին և փոքր ներկայացուցիչներ (DataArt Armenia, Adobe Armenia Renderforest, Vineti AM, MentorcliQ International, BM Technologies, Simply Technologies, EasyDMARC, Podcastle AI, Softr, Talkdesk, Webiz AM, Preezma)
Հրապարակված Նախագիծը բավականին իդենտիկ է Մեր առաջարկներին և կառավարությունը ունի մտադրություն կատարել եկամտային հարկի cash-back՝ աշխատանքային և քաղ. իրավական պայմանագրերի 50%--ի (ովքեր օգտվում են որևէ հարկային արտոնությունից) և 100%--ի չափով (ովքեր չունեն արտոնություններ):
Այս նախագծի ընդունումը նշանակում է, որ սեպտեմբեր-դեկտեմբեր հատվածում ՏՏ ոլորտի կազմակերպությունների վճարված եկամտային հարկը կվերադարձվի:
Սույն որոշման բովանդակությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով սույն հղմամբ
https://www.e-draft.am/projects/4739/about։
01 Հունվարի 2020, Չորեքշաբթի |
1101