Այսօրվա հյուրերն են Synergy International Systems-ի գլխավոր գործառնական տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը և Modex-ի գործադիր տնօրեն Հայկազ Ֆանյանը։
«IT Armenia» հաղորդաշարի այսօրվա թողարկմանը մենք հավաքել էինք տարբեր ոլորտների երկու ներկայացուցիչների՝ ծանոթանալու առկա իրավիճակին և հնարավոր լուծումներին՝ մեղմելու ՀՀ դրամի դոլարի նկատմամբ փոխարժեքի արժեւորման բացասական հետևանքները։
Այսօրվա հյուրերն են Synergy International Systems-ի գլխավոր գործառնական տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը և Modex-ի գործադիր տնօրեն Հայկազ Ֆանյանը։
Այս իրավիճակը բավականին տագնապալի է ՏՏ ոլորտի համար և ոչ միայն խոչընդոտում է ընկերությունների աճին, այլև բարդացնում է նախկինում մշակված նախագծերի իրականացումը։
Հարցազրույցի ընթացքում զրուցակիցները բարձրաձայնեցին որոշ մտահոգություններ և կիսվեցին իրենց ակնկալիքներով, թե ինչպես կարող են պետական մարմինները աջակցել ռազմավարական ոլորտին։
Ինչպես նշեց Սերգեյ Մուրադյանը, այս պահի դրությամբ ԲՏԱ նախարարությունն իրեն «բացակա» է նշել.