R&D արտոնություններ
Շտապեք դիմել R&D արտոնությունների համար, որոնք կարող են զգալիորեն բարելավել ձեր ընկերության ֆինանսական վիճակը։ 26 Նոյեմբերի 2025, Չորեքշաբթի |
Դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ գնալով ավելի տագնապալի է դառնում՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով 391 դրամի։
Սա կարմիր լույս է արտահանողների, մասնավորապես ՏՏ ոլորտի համար։
Այսօր մենք հյուրընկալել ենք Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված խոշոր բարձր տեխնոլոգիական ընկերությունների 3 ներկայացուցիչներին՝ Հարություն Մուրադյանին (Simply Technologies-ի տնօրեն և համահիմնադիր), Արսեն Համբարձումյանին (Podcastle-ի գործառնական գծով տնօրեն) և Նարեկ Սաֆարյանին (Renderforest –ի տնօրեն և հիմնադիր)։ Հյուրերը քննարկեցին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեւորման ազդեցությունը և ոլորտի և ընդհանուր երկրի տնտեսության վրա, և դրա հնարավոր բացասական հետևանքները: