Իրավական-բանակցություններ

Մարտի 30-ին Step Consulting-ը համախմբեց HR մասնագետներին և տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրեններին բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ իրավական բանակցությունների շուրջ:
Քննարկման ընթացքում մեր փորձագետները մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով հարկային անհավասարության, աշխատողների նկատմամբ առկա սահմանափակումների օրինականության, փաստաթղթաշրջանառության կրճատման, օտարերկրացիների գրանցման և Հայաստանում հարկային մարմինների վարչարարության վերաբերյալ՝ առաջարկելով դրանց լուծման ուղիներ։
Կոնֆերանսի բոլոր մասնակիցները ստացան ՏՏ վերաբերյալ վերջին իրավական թարմացումները և համապատասխան հարցերի պատասխանները:
Շնորհակալություն բոլոր բանախոսներին՝ Սերգեյ Մուրադյանին, Ժանետ Ռուշանյանին, Արսեն Թավադյանին, Աննա Գևորգյանին, վարողին՝ Լիլիթ Ազատյանին և բոլոր մասնակիցներին ուրբաթ երեկոն մեզ հետ կիսելու համար։

 


12 Ապրիլի 2022, Երեքշաբթի | 1246

Վերջին հրապարակումները