R&D արտոնություններ
Շտապեք դիմել R&D արտոնությունների համար, որոնք կարող են զգալիորեն բարելավել ձեր ընկերության ֆինանսական վիճակը։ 26 Նոյեմբերի 2025, Չորեքշաբթի |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում IT Armenia-ի առաջին եթերաշրջանի վերջին թողարկումը, որտեղ հյուրընկալել էինք EasyDMARC-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Գերասիմ Հովհաննիսյանին։
EasyDMARC-ն ունի հաճախորդների մեծ շրջանակ ամբողջ աշխարհից (մոտ 17000), ինչպիսին է միջազգայնորեն հայտնի Ferrari-ն, որը վերջերս միացել է իրենց հաճախորդների ցանկին:
Հաղորդման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան մի քանի հետաքրքիր թեմաների, ինչպիսիք են ոլորտում մրցակցությունը, ֆիշինգը, բանկային համակարգում առկա բացերը և Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ապագան։