Step&Tech. Օրենսդրական փոփոխություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Step&Tech. Օրենսդրական փոփոխություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում 27 Դեկտեմբերի 2024, ՈՒրբաթ
Հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածում կատարված փոփոխություններ Հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում սկսած 2024 թվականի հունիսի 01-ից այլևս հրապարակման ենթակա չէ համալիր հարկային ստուգումների ծրագիրը: Այս իմաստով ձեր բիզնեսը կարող է անակնկալ ձևով ստուգվել հարկային մարմինների կողմից: Մեր կողմից առաջարկվող հարկային աուդիտի ծառայությունները կտրուկ կնվազեցնեն ձեր ռիսկերը և կապահովեն ձեր բիզնեսի հաջող ընթացքը... 27 Հունիսի 2024, Հինգշաբթի
Ftech Soft ընկերության տնօրեն Իգոր Կատիկովը պատմում է հայկական շուկա դուրս գալու և մեր ընկերության հետ աշխատանքի դրական փորձի մասին: Ftech Soft ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես Տինկոֆֆ Զարգացման Կենտրոն, 2024 թվականի առաջին եռամսյակի 92-րդ խոշորագույն հարկատուն է, ունի ավելի քան 350 աշխատակից Հայաստանում և հանդիսանում է աշխարհի խոշորագույն թվային բանկերի ծրագրային լուծումների կարևորագույն մատակարարներից մեկը: 05 Հունիսի 2024, Չորեքշաբթի
Շնորհավոր երեխաների պաշտպանության տոնը։ Երեխաների տոնին ընդառաջ Սթեփում հյուրընկալեցինք Արցախի մեր փոքրիկ հայրենակիցներին։ 01 Հունիսի 2024, Շաբաթ
Sperasoft-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դենիս Լոպանցևը պատմում է Սթեփ Քընսալթինգի հետ համագործակցության մասին Sperasoft-ը խաղերի զարգացման առաջատար միջազգային ընկերություն է (ներդրում է ունեցել այնպիսի franchise-երի մեջ, ինչպիսիք են Halo, Battlefield, Assassin ' s Creed և շատ ուրիշներ)։ 07 Մայիսի 2024, Երեքշաբթի
Simly Technologies ընկերության տնօրեն Հարութ Մուրադյանը պատմում է Սթեփ Քընսալթինգ ընկերության հետ համագործակցության մասին Simply Technologies-ը պրեմիում ծրագրային ապահովման մշակման և նորարարության ընկերություն է, որը տրամադրում է ամբողջական ծրագրային ապահովման մշակման ծառայություններ ըստ պահանջի և ապահովում է վաճառքի պատրաստ լուծումներ: 19 Ապրիլի 2024, ՈՒրբաթ
DataArt Armenia-ի հիմնադիր և ղեկավար Արսեն Բաղդասարյանը խոսում է Սթեփ Քընսալթինգ ընկերության հետ համագործակցության մասին DataArt-ը համաշխարհային խորհրդատվական ընկերություն է, որը նախագծում և մշակում եզակի ծրագրային լուծումներ՝ օգնելու հաճախորդներին առաջ տանել իրենց բիզնեսը: 21 Փետրվարի 2024, Չորեքշաբթի
Փոգոս ընկերության տնօրեն Լիլիթ Ազատյանը Սթեփ Քընսալթինգի հետ համագործակցության մասին Pogos - ը ծրագրային ապահովման մշակման ընկերություն է, որը տեխնոլոգիական լուծումներ է տրամադրում բժշկական արտադրանք ունեցող ընկերություններին 16 Փետրվարի 2024, ՈՒրբաթ
Startup ընկերությունների համար նախատեսված հարկային արտոնությունները 22.12.2023 թվականին Ազգային ժողովի կողմից առաջին և երկրորդ ընթերցմամբ՝ արագացված կարգով, ընդունվեց ՀՕ-420-Ն իրավական ակտը, որով փոփոխություններ և լրացում կատարվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև փոփոխություններ և լրացում կատարվեց ՀՀ հարկային օրենսգրքում: 12 Հունվարի 2024, ՈՒրբաթ
Ռելոկացված բիզնեսի համար նախատեսված արտոնությունները 2023 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2328-Լ որոշումը՝ նպատակ ունենալով աջակցել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից ստեղծված և ստեղծվող աշխատատեղերին: 08 Հունվարի 2024, Երկուշաբթի
«Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը երկարաձգվեց մեկ տարի ժամկետով Վարչապետի նախաձեռնությամբ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման արդյունքում, որին մասնակցեց նաև մեր կազմակերպության հիմնադիր Սերգեյ Մուրադյանը, Կառավարությունը, այնուհետև նաև Ազգային Ժողովը հավանություն տվեցին «Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի առանց շահութահարկի արտոնության երկարաձգմանը 1 տարի ժամկետով։ 26 Դեկտեմբերի 2023, Երեքշաբթի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների արդյունքը Օրեր առաջ` դեկտեմբերի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ՝ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում. 22 Դեկտեմբերի 2023, ՈՒրբաթ
"Առաջին իսկ օրվանից մեր ընտրությունն ընկել է Սթեփ Քընսալթինգի վրա՝ որպես հաշվապահական հարցերով գործընկեր" Արմեն Օրդույան Մենք առաջարկում ենք ոչ միայն ստանդարտ լուծումներ հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտում. Մենք կենտրոնացած ենք մեր հաճախորդների հետ ամուր գործընկերային հարաբերություններ հաստատելու վրա։ 29 Նոյեմբերի 2023, Չորեքշաբթի
Այցելություն DataArt Serbia Մենք շարունակում ենք ուսումնասիրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային հարկային փորձը… 13 Հոկտեմբերի 2023, ՈՒրբաթ
Սերգեյ Մուրադյանի դիտարկումները՝ ՀՀ ՊԵԿԻ ստուգումների ցանկի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 1-ին ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի հարկային ստուգումների աննախադեպ ցուցակը, որում ներառված է 2000 ընկերություն։ 06 Հունիսի 2023, Երեքշաբթի
ՊԵԿ-ը վարչարարություն իրականացնելիս պետք է հետևի օրենսդրության պահանջներին. Սերգեյ Մուրադյան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է հստակ պարզաբանումներ ներկայացնել այն փաստի առթիվ, թե ինչու՞ հարկային մարմինը՝ հիմնականում ավտոներկրող հանդիսացող ընկերություններին, թույլ չի տալիս ներկայացնել ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդների միասնական հաշվին մուտքագրման դիմումներ (ներկայացնելու դեպքում պահանջում են չեղարկել), սպառնալով կասեցնել ուսումնասիրության պրոցեսը և չներկայացնելով որևէ հիմնավորում, ինչի արդյունքում էլ այդ գումարները տնտեսվարողները չեն ստանում։ 30 Մայիսի 2023, Երեքշաբթի
Դարձնենք Հայաստանն ավելի լավը ՏՏ բիզնեսի համար Step Consulting-ի գործադիր տնօրեն Սերգեյ Մուրադյանը և TR իրավաբանական ընկերության գործադիր տնօրեն Տաթև Սարգսյանը երկարաժամկետ առաջարկներ են ներկայացրել ռազմավարական ոլորտի համար ավելի լավ խթաններ ստեղծելու վերաբերյալ։ 12 Մայիսի 2023, ՈՒրբաթ
ՏՏ բիզնեսին աջակցության 1863-Լ կառավարության որոշում ՏՏ բիզնեսին աջակցության 1863-Լ կառավարության որոշման մեջ տեղ գտած փոփոխությունները (630-Լ, առ 27.04.2023) կարևոր են՝ պարզեցվել են ծրագրին համապատասխանության պահանջները և տնտեսվարողները գումարը կստանան միանվագ. Արագությունը կարևոր բաղադրիչ է պետական կառավարում իրականացնելիս և այն պետք չէ երկրոդականացնել. 10 Մայիսի 2023, Չորեքշաբթի
Հայկազ Ֆանյանը IT Armenia հաղորդաշարի շրջանակներում IT Armenia հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումում Modex-ի տնօրեն Հայկազ Ֆանյանը կիսվել է գլոբալ և տեղական տնտեսական իրավիճակի, աշխարհի բանկերի առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև իրադարձությունների հետագա զարգացման իր տեսլականի վերաբերյալ իր փորձով: 19 Ապրիլի 2023, Չորեքշաբթի
ԱԱՀ վճարող համարվե՞լ, թե՞ հաշվառվել․ փոքր բիզնեսի համար «օրենսդրական թակարդ», որը ունենում է հետևանքներ. Քաղցրիկ Գևորգյան՝ «Սթեփ Քընսալթինգ» ընկերության իրավաբան Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող հաշվառվելու և համարվելու միջև ձևական առումով կան տարբերություններ, սակայն բովանդակային առումով դրանք, ըստ էության, նույնական են։ Այս մասին հայտնում է «Սթեփ Քընսալթինգ» ընկերության արտաքին հարաբերությունների գծով իրավաբան Քաղցրիկ Գևորգյանը։ 18 Ապրիլի 2023, Երեքշաբթի
Բենիամին Գյուրջյանը IT Armenia հաղորդաշարի շրջանակներում Ուրախ ենք ձեր ուշադրությանը ներկայացնել IT Armenia հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը, որտեղ մենք հյուրընկալել ենք EPAM Armenia-ի ղեկավար Բենիամին Գյուրջյանին: 14 Ապրիլի 2023, ՈՒրբաթ
ԱԱՀ-ի վերադարձը կարևոր է, բայց պետք է լինի հիմնավորված Հաշված օրերի ընթացքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձը կարևոր է տնտեսության համար, բայց առավել կարևոր է, որ այդ վերադարձները լինեն հիմնավորված։ 10 Ապրիլի 2023, Երկուշաբթի
Արա այն, ինչը լավագույնս է ստացվում. Krisp-ը շարժվում է այդ կարգախոսով. «IT Armenia» Շատ հետաքրքիր զրույց Krisp-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, BigStory VC-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի հետ։ 04 Ապրիլի 2023, Երեքշաբթի
Աշոտ Հովհաննիսյան IT Armenia Մենք շատ ուրախ էինք IT Armenia-ի մեր այսօրվա թողարկմանը հյուրընկալելու պարոն Աշոտ Հովհաննիսյանին, որը Սիներջիի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: 04 Ապրիլի 2023, Երեքշաբթի